Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ըստ առողջապահության նախարարությունում մեր հավաստի աղբյուրների, այսօր առողջապահության նախարարության կողմից անտրամաբանական անակնկալ է մատուցվել հոգեբուժական հասատություններին։ Այս մասին ահազանգում է Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։
«2025 թվականը արդեն ավելի քան մեկ ամիս է սկսել է և հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ մատուցող կենտոնների աշխատակիցները սրտատրոփ սպասում են իրենց հունվար ամսվա հասանելիք աշխատավարձին, իսկ տնօրենները՝ բուժական գործընթացը չխաթարելու նպատակով դեղերի, բժշկական պարագաների և այլի գնման մրցույթային ընթացակարգերն են կարգավորում, բժշկական կենտրոնների խնդիրների լուծման պլաները ուրվագծում և հանկա՜րծ նախարարությունը մեկ գիշերվա մեջ որոշում է կայացնում հիմնավորապես փոխել հոգեկան առողջության կենտրոնների ֆինանսավորման մեխանիզմը
Բանն այն է, որ հոգեբուժական հաստատությունները տարիներ շարունակ ֆինանսավորվել են «պահպանման ծախսեր» սկզբունքով։ Այսինքն՝ նախարարության և հոգեբուժական հաստատությունների միջև տարեսկզբին կնքվում էր պայմանագիր, որով նախապես սահմանվում էր ողջ տարվա պետական պատվերի գումարի չափը, որը ներառում է բժշկական օգնություն և սպասարկումը, հարկեր, կոմունալ ծախսեր, ընթացիկ վերանորոգում, ինչպես նաև կանխատեսվող դեղեր և սնունդ:
Հանկարծ նախարարության «բարոփոխիչները» իրենց տաքուկ աշխատասենյակներում, առանց մանրամասն ուսումնասիրելու ընթացիկ ֆինանսավորման մեխանիզմները, որոշել են հոգեբուժարանները ֆինանսավորել մահճակալ/օրերի սկզբունքով՝ մեկ հիվանդի մեկ մահճակալային օրվա համար սահմանելով 8000 դրամ՝ սուր դեպքերի համար, իսկ խրոնիկ դեպքերի համար՝ 7000 դրամ:
Հետաքրքիր է, ի՞նչն է խնդիր ներկա գործող ֆինանսավորման մեխամիզմի, ինչի՞ց են դժգոհ առողջապահության նախարարությունում, նման անտրամաբանական փոփոխության պատճառը ո՞րն է:
Այս հիմնազուրկ որոշումը աղետալի իրավիճակ է ստեղծելու պետական հոգեբուժարաններում։
Ըստ նախնական հաշվարկների վերջին տարիների հիվանդների՝մահճակալ/օրերի քանակի պահպանման դեպքում կխնայվի մոտ 300 մլն ՀՀ դրամ:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ առողջապահության նախարարություն այս «բարեփոխման» արդյունքում էականորեն նվազելու է հատկապես մարզային հոգեկան առողջության կենտրոնների ֆինանսավորումը՝ անխուսափելիորեն հանգեցնելով տրամադրվող բուժման որակի կտրուկ անկման, պետական հոգեբուժական հիվանդանոցներից կադրերի արտահոսքի, անձնակազմի թվաքանակի կրճատումների, գնումների ոլորտում խնդիրների առաջացման, աշխատավարձերի ուշացումների և նվազեցումների։
Այս «խելացի» որոշումն առաջացնելու է մեկ այլ արատավոր խնդիր ևս։ Ֆինանսավորումն ավելացնելու համար հոգեբուժարաններն սկսելու են արհեստականորեն ավելացնել մահճակալ/ օրերի քանակը՝ օրինակ, արդեն իսկ բուժված և դուրս գրման ենթակա հիվանդին անհիմն պահել հիվանդանոցում»։