|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը նշել է, որ նախորդ տարվա արդյունքներով ԵԱՏՄ-ի սննդամթերքի ինքնաբավության մակարդակը կազմել է 94 տոկոս։ Նրա խոսքով՝ անդամ երկրների միջև համագործակցության խորացումը թույլ կտա հետագայում ևս բարձրացնել այդ ցուցանիշը։
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ անցած տարի երկիրն ամբողջությամբ ապահովել է ներքին պահանջարկը գյուղատնտեսական հիմնական արտադրատեսակների գծով։
Ռուսաստանի առաջնահերթ ուղղություններից մեկը սելեկցիայի և սերմնաբուծության զարգացումն է։ Մասնավորապես, արևածաղկի ռուսական սերմերի մասնաբաժինը 44 տոկոսից հասել է 59 տոկոսի, իսկ շաքարի ճակնդեղի դեպքում ցուցանիշը գրեթե եռապատկվել է։
Մեկ այլ կարևոր ուղղություն անասնաբուծության արտադրողականության բարձրացումն է՝ ժամանակակից գենետիկական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ռուսաստանում զարգացվում է գենոմային սելեկցիան և ձևավորվում է կենդանիների բուծական արժեքի գնահատման սեփական տվյալների բազա։
Լուտը նաև ընդգծել է ԵԱՏՄ երկրների միջև գիտական համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ նշելով, որ համատեղ աշխատանքը կարող է նպաստել գյուղատնտեսության ոլորտում նորարարությունների ներդրմանն ու արդյունավետության բարձրացմանը։
ԵԱՏՄ խորհրդի 7-րդ նիստի շրջանակում Լուտը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների, ինչպես նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ։