կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-28 16:10
Քաղաքական

Ճանապարհ մի´ փակեք, ոչ մեկին չեմ խնդրելու, որ մթերեն. Իգնատի Առաքելյանը` աղավնաձորցիներին

Ճանապարհ մի´ փակեք, ոչ մեկին չեմ խնդրելու, որ մթերեն. Իգնատի Առաքելյանը` աղավնաձորցիներին

Խաղողագործների հիմնախնդիրը լուծելու համար պետք է վերամշակողը կարողանա մրցակցային գնով դուրս գալ շուկա, իսկ դրա համար իրեն պետք է գյուղմթերքն էժան լինի, իսկ որպեսզի գյուղմթերքն էժան լինի, ապա գյուղացին պետք է գտնի ցածր ինքնարժեքով գյուղմթերք աճեցնելու ձև:

Այս մասին, Tert.am-ի հաղորդմամբ, այսօր հայտարարել է գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանը, ով այսօր այցելել է Աղավնաձոր՝ հանդիպելու մթերված խաղողի գումարը պահանջող գյուղացիների հետ, որոնք հիշեցնենք, 7 օր ժամանակ էին տվել կառավարությանը՝ խնդիրները լուծելու համար:

«Խնդրում եմ, ճանապարհ մի փակեք, մենք գիտենք ամեն ինչ, դրանով հարց չեք լուծելու։ Ես ոչ մեկին չեմ խնդրելու՝ ո՛չ գործարաններին եմ խնդրելու, որ մթերեն, բայց օրենքը պահելու եմ: Չեմ խնդրելու եմ որևիցէ մեկին, որ ինչ-որ բան անի, դա բիզնես է։ Գործարանը կգա, կասի՝ ես պատրաստ եմ գնել էս գնով, դուք պետք է գաք համաձայնության, ընտրություն անեք՝ խաղողը թողնեք այգում, որ փչանա՞, թե՞ ինչ-որ ելք գտնեք այս վիճակում։ Այսօր պետությունում չկա այդ փողը, որ տանք ու թանկ մթերք առնենք»,-ասաց նախարարը: 

Հիշեցնենք, որ աղավնաձորցիները տևական ժամանակ է՝ բողոքում են մթերված խաղողի դիմաց գումար չստանալուց։ «Վեդի Ալկո» ընկերությունը նրանց 140 միլիոն դրամից ավելի գումար է պարտք, սակայն մթերող ընկերության սեփականատեր, նախկին ԱԺ պատգամավոր Մանվել Եղիազարյանը հայտնել էր, որ զգուշացրել են կառավարությանը շրջանառու միջոցներ չունենալու մասին, սակայն նախկին կառավարությունը հորդորել էր իրականացնել մթերումը: 

Իսկ նախքան այդ աղավնաձորցիներն ի նշան բողոքի փակել էի Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը, դասադուլ հայտարարել, ինչպես նաև՝ «ընտրադուլ»՝ արձանագրելով, որ իրենց խնդրին լուծում չտալու դեպքում հոկտեմբերի 2-ին համայնքի ղեկավարի ընտրություններին չեն մասնակցելու։

Քննարկմանը ներկա գյուղացիներից մեկը նկատեց, որ նախարարի ակնարկը, թե իրենց ինչ-որ ձեռնարկատեր է դրդում դիմել բողոքի ծայրահեղ միջոցների, տեղին չէ, քանի որ ելք չտեսնելով նման հուսահատ քայլերի են դիմում:

Իգնատի Առաքելյանն էլ հավաստիացրեց, թե անպայման «նայելու» են՝ որքան «արենի» խաղող է մթերվել, որքան՝ «Արենի» գինի արտադրվել և նկատեց՝ «հերիք է, որ գյուղացիները ջերմուկի շշով գինի վաճառեն մայրուղու վրա, թող իրենք անեն շշալցումը»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում