|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Իգնատի Առաքելյանն այսօր հանդիպել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հետ։ Նա շնորհակալություն է հայտնել ամբողջ աշխատակազմին շուրջ 1.5 տարվա արդյունավետ աշխատանքի համար՝ մաղթելով հետագա հաջողություններ։
Իգնատի Առաքելյանն ընդգծել է, որ նախարարության աշխատակազմն իր ողջ եռանդն ու ջանքերը ներդրել է գյուղատնտեսության զարգացման ծրագրերի մշակման և իրականացման համար՝ հույս հայտնելով, որ դրանք կլինեն շարունակական։
Նախարարության աշխատակիցներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախկին նախարարին՝ կառավարման նոր մշակույթ ներդնելու և առողջ աշխատանքային մթնոլորտ ստեղծելու համար։