Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարվա նոյեմբերի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում 58-րդ անգամ ընտրելու են իրենց երկրի նախագահին: Ամերիկյան ընտրական համակարգն աշխարհում ամենաբարդերից մեկն է: Սկզբում կուսակցությունների ներսում առաջադրվում են թեկնածուներ, ապա համագումարում ընտրվում է միայն մեկը, ով էլ ներկայացնում է տվյալ կուսակցությունը ընտրություններին: Հիմնական խաղացողները Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններն են, չնայած որ թեկնածուներ են առաջադրել նաև Լիբերալ, Կանաչների և Սահմանադրական կուսակցությունները:
Մեկ առանձնահատկություն ևս, այստեղ թեկնածուներն ընտրության են գնում իրենց փոխնախագահների հետ: Այսպես, Դեմոկրատների թեկնածու ՀիլարիՔլինթոնին ուղեկցում է փոխնախագահի հավակնորդ Թիմ Քեյնը, ով այժմ սենատոր է՝ ընտրված Վիրջինիա նահանգից: Հիշեցնենք, որ Քլինթոնը եղել է ոչ միայն առաջին տիկին, այլև զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը 2009-2013թթ.:
ԱՄՆ նախագահի մյուս թեկնածուն Հանրապետական կուսակցությունը ներկայացնող, միլիարդատեր Դոնալդ Թրամփն է: Նրա հետ փոխնախագահի պաշտոնին հավակնում է ՄայքՓենսը, ով այժմ Ինդիանայինահանգապետն է:
Լիբերալ կուսակցության թեկնածուն Գարի Ջոնսոնն է, Կանաչները նախագահի պաշտոնում առաջադրել են կին թեկնածուի՝ Ջիլ Ստեյնին, Սահմանադրականների ներկայացուցիչը մրցապայքարում Դարել Քասլն է:
Իսկ ինչ են ասում հարցումները: Ըստ Morning Consult-ի վերջին հարցումների, ՀիլարիՔլինթոնը ընդամենը 2%-ով է առաջ անցել իր հիմնական մրցակից Դոնալդ Թրամփից: Եթե ընտրություններն անկացվեին հենց հարցման օրը, ապա Քլիթոնը կհավաքեր ձայների 42 տոկոսը, իսկ Թրամփը 40 տոկոսը: Մյուս թեկնածուներից լիբերալ Գերի Ջոնսոնի օգտին կքվեարկեին ընտրողների 8%-ը, իսկ Ջիլ Ստեյնի համար՝ 3%-ը: Մեկ այլ հարցման արդյունքներով, որն անցկացրել է FoxNews-ը, Հիլարին հավաքել է 41 տոկոս, Թրամփը՝ 40: Սակայն, երբ հարցման մասնակիցներին առաջարկել են ընտրություն կատարել այս երկուսի միջև, ապա այստեղ Թրամփը առաջ է անցել Քլինթոնից, 46 տոկոս՝ 45-ի դիմաց:
Վիվառոն այս իրադարձության համար, որը կարևոր է ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև ամբողջ աշխարհի համար, սահմանել էգործակիցներ: Խաղադրույքներ կարող եք կատարել ինչպես առանձին թեկնածուների, այնպես էլ կուսակցությունների վրա: Մասնակից եղեք ամենաազդեցիկ երկրի նախագահի ընտրություններին, իսկ Վիվառոյի առաջարկած գործակիցներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով` https://goo.gl/ld9e0A