|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Վրաստանում բարձրանում է հակահայկական հիստերիայի հերթական ալիքը:
Ինչպես տեղեկացնում է armtoday.info-ն, Վրաստանի Լեյբորիստական կուսակցության ղեկավար Գիորգի Գուգավան երեկ հայտարարել է, որ Վրաստանի որոշ շրջաններում պատրաստվում են պետական կարգավիճակ տալ հայերեն, ադրբեջաներեն եւ այլ լեզուների:
«Ամերիկայում հայկական լոբբի առաջադրանքով եւ Սահակաշվիլիի դավաճան ավազակախմբի ձեռքով պատրաստվում են ընդունել եւս մեկ ապազգային որոշում, որի նպատակը մեր երկիրը կազմաքանդելն է: Բոլոր այն պատգամավորները, որոնք կքվեարկեն այդ օրենքի օգտին, Վրաստանի պատմության մեջ կմտնեն որպես հայրենիքի դավաճաններ»,- հայատարարել է նա:
Գուգավայի խոսքերով` «իշխանությունների ծրագրի իրականացման դեպքում տվյալ շրջաններում կրթությունը, դատական նիստերը, վարչական եւ քաղաքացիական հարաբերություններն այլեւ վրացերենով չեն կատարվի»: