Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցու պահպանության ու վերականգնման համար ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը կհատկացնի 450 000 դոլար:
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նշեց, որ եկեղեցին մի անգին գանձ է, որտեղ կան պահպանված նաև որմնանկարներ, որոնցում զուգակցված են ուշ միջնադարյան քրիստոնեության պատկերագրության տարրեր:
«Սա ոչ միայն Հայաստանի հարստությունն է, այլև` աշխարհինը, դրա համար էլ պետք է չխնայենք ոչինչ` այն վերականգնելու համար: Բացի այդ` մշակույթի պահպանումն օգնում է ավելի լավ ճանաչել ինքներս մեզ: Եկեղեցու և որմնանկարների վերականգնումը, ի դեպ, կնպաստի նաև տեղում մշակութային տուրիզմի զարգացմանը»,- ասաց դեսպանը:
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանն էլ նշեց, որ եկեղեցին ինքնատիպ ճարտարապետական կառույց է, որի արժեքը գիտակցել են դեռևս 80-ականներին և փորձել վերականգնել այն, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով աշխատանքները կիսատ են մնացել:
«Եկեղեցին 17-րդ դարի կառույց է` յուրահատուկ որմնանկարներով, որոնք արված են Հովնաթանյան դպրոցի ներկայացուցիչների կողմից: Այս որմնանկարները, ի տարբերություն մի շարք այլ հուշարձաններում պահպանված որմնանկարների, իրենց կատարման տեխնիկայով, թեմատիկ ուղղվածությամբ ամբողջական են: Եկեղեցու վերականգնման աշխատանքները կսկսվեն այս տարի, և հույս ունենք, որ ավարտին կհասցնենք մինչև 2018-ի տարեվերջը»,- ասաց Պողոսյանը: