|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Կառավարությունում սպասողական վիճակ է։ Բոլորն անխտիր սրտատրոփ սպասում են, թե ինչ ճակատագիր է իրենց սպասվում, բացառությամբ ՀՅԴ նախարարների։ Մեր տեղեկություններով, ոչ միայն կառավարության կազմն է մոտ 80 տոկոսով նորացվելու, այլև ՀՀԿ-ն ամբողջությամբ ռեսթարթ է արվելու. 2017-ի խորհրդարանական ցուցակներում, բացառությամբ ՀՀԿ-ի քսակը ձևավորող անձերից, հին դեմքեր չեն լինելու։ Իսկ վարչապետի նշանակման հարցը կարող է հենց այսօր լուծվել։ Ի դեպ, ըստ որոշ լուրերի, Կարեն Կարապետյանին իրավունք է վերապահվել կաբինետը կազմել իր հայեցողությամբ, և հնարավոր է, որ հանրությանը լրիվ անծանոթ մարդիկ ժամանեն դրսից, այսպես կոչված՝ լավ մենեջերներ, որոնց Կարապետյանն անձնապես ճանաչում և վստահում է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։