|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Երեկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալ է մահացել: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նախնական տեղեկություններով՝ 62-ամյա դատապարտյալը մահացել է սուր սրտային անբավարարությունից: Քրեակատարողական վարչությունից մեզ հայտնեցին, որ դատապարտյալը նախկինում 6 անգամ դատապարտված է եղել, վերջին անգամ դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով: