|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Այսօր առավոտյան` ժամը 09:00-ի սահմաններում, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կախված վիճակում հայտնաբերվել է դատապարտյալ Սերյոժա Մխիթարյանի դին: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նշենք, որ Մխիթարյանը 60 տարեկան էր, նա 2006-ին 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: