Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Վերաքննիչ քրեական դատարանն այս պահին քննում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու եւ պատանդ վերցնելու մեջ մեղադրվող` «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից որպես խափանման միջոց ընտրված կալանավորման դեմ ներկայացված բողոքը:
Պավլիկ Մանուկյանին դատարան են տեղափոխել շտապօգնության մեքենայով:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 219-րդ հոդվածի 3-րդ մասով` շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Այնուհետև Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվեց, նրան մեղադրանք առաջադրվեց նաև 35-225-րդ հոդված հատկանիշներով՝ նախորդ տարվա ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:
Պավել Մանուկյանը կալանքի տակ է հուլիսի 31-ից: Նա եւ նրա որդին՝ Արամ Մանուկյանը, հրազենային վիրավորում էին ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով։