|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Վաղը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում տեղի կունենա Հայկական ազգային կինոակադեմիայի հերթական նիստը: Նիստը նվիրված է Հայաստանի կողմից Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա «Օսկար» կինոմրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանկարգում հայկական ֆիլմի առաջադրմանը: Հայկական ազգային կինոակադեմիան ստացել է երեք հայտ` Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» և Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը»:
Հայկական ազգային կինոակադեմիայի անդամների փակ քվեարկության արդյունքում կորոշվի, թե երեք ֆիլմերից որը Հայաստանի կողմից կներկայացվի «Օսկար»-ի: