|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
«Հրապարակը» գրում է.«Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի վերջին նիստում, մեր տեղեկություններով, Հայաստանի մասով կարևոր համաձայնություն է կայացել։ Բանն այն է, որ ԵԱՏՄ տարածքում բավականին բարդ գործընթաց է ազատ տնտեսական գոտի ստեղծելը, և պայմանավորվածություն կա այլևս նման տարածքներ չհիմնել։ Հայկական կողմը վերջին պահին կոնսենսուսային տարբերակով համաձայնություն է ստացել ազատ տնտեսական գոտի հիմնել Սյունիքի մարզում, Մեղրու տարածաշրջանում՝ Իրանի սահմանին։ Դա հնարավորություն կտա դրսից ներդրումներ բերել, արտադրանք տալ ու առանց մաքսատուրքի արտահանել։ Այսինքն՝ ազատ առևտրի գոտու ստեղծումը հնարավորություն է և ներդրումներ բերելու ենթակառուցվածքային ծրագրերում, և նոր արտադրություններ հիմնելու, աշխատատեղեր ստեղծելու, և ավելացնելու արտահանումը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։