|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կառավարությունում վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի երկրորդ նիստից հետո հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ու հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը մամուլի ասուլիս են տվել:
Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ կայացվել է երկու էական որոշում: Հանձնաժողովը ամրագրել է, որ ընտրակարգըպետք է լինի 100 տոկոսանոց համամասնական և որոշում կայացվեց անցողիկ շեմի համար, ըստ այդմ, խորհրդարանական ընտրություններին անցողիկ շեմը որոշվեց իջեցնել 1 տոկոսով` կուսակցությունների և դաշինքի համար համապատասխանաբար` 4 և 6 տոկոս:
Փաստարկները, ըստ Միրզոյանի, հետևյալն էին, որ կոնկրետ հայաստանյան իրողությունների պայմաններում նպատակահարմար չէ ռեյտինգային ընտրակարգը պահպանելը: Եվ դա ապացուցեցին նախորդ խորհրդարանական ընտրությունները:
«Այս ընտրակարգը հնարավորություն է տալիս ընտրություն անելիս գնալ կուսակցությունից դեպի անհատը, այլ ոչ թե հակառակը: Այսինքն այս ընտրակարգով առավել քաղաքականացվում են ընտրությունները: Մեկ այլ լուրջ փաստարկ է կանանց քվոտայի հարցը, երբ հստակ սահմանվում է կանանց քվոտան 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով»,- ասաց Արարատ Միրզոյանը: