կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-30 15:00
Առանց Կատեգորիա

Փորձեք նորից խոսել միմյանց հետ

Փորձեք նորից խոսել միմյանց հետ

Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երեւանը վերածվում է ռազմի դաշտի։ Նույն մարդիկ մարտիմեկյան նույն ճանապարհը նորից ուզում են անցնել։ Ոստիկանների գործողություններն էլ արդեն դարձել են անկառավարելի։ Երեկ գիշեր ոստիկաններն իրենց «հատուկ միջոցներով» անցան բոլոր սահմանները, նրանք նույւնիսկ զենքով մտան մարդկանց տները ու սկսեցին ահաբեկել բոլորին՝ երեխաներին, կանանց։ 

 

Ակնհայտ է, որ Սասնա ծռերը չեն ուզում մարդ սպանել, ակնհայտ է նաեւ, որ իշխանություններն էլ չեն ուզում սպանել։ Անհնար բան չկա, Երեւանը մարտական գործողությունների վայր չպիտի դառնա, զիջումների պարտավոր են գնալ թե իշխանությունները, թե Սասնա ծռերը։

Իշխանությունները չպետք է վախենան զիջումներից, նույն էլ՝ Սասնա ծռերը։ Անկանխատեսելի է, թե ինչեր կարող են լինել երկրում, եթե կողմերից մեկը որոշի խախտել չսպանելու այդ փխրուն որոշումը։ Փորձեք նորից խոսել միմյանց հետ եւ ելակետ ընդունեք, որ յուրաքանչյուր կողմ պիտի զիջումների գնա։

Գծեք ճանապարհային քարտեզը, որը նաեւ լինելու է երկրում արմատական փոփոխությունների քարտեզ։ Սերժ Սարգսյանին պետք է բացատրել, որ զիջումների գնալը պարտություն չէ, որովհետեւ այստեղ թշնամի չկա։ Երկրում տիրող ճգնաժամն օրօրի խորանում է։ Եւ այսօր արդեն իշխանության հարցը չի, այսօր արդեն Հայաստանի հարցն է օրակարգում»: