Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ծավալուն անդրադարձ կատարեցին սոցփաթեթներում հանգստի բաղադրիչի կասեցման մասով ի հայտ եկած պատճառներին: Հարցի հետ կապված դիտարկում ուներ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ սոցփաթեթներն ունեն չորս հիմնական ուղղություններ` առողջապահություն,կրթության ֆինանսավորում, հիպոթեք, և հանգստի բաղադրիչ:
2016թ-ին 10,9 միլիարդ դրամ նախատեսված է եղել 3 ուղղությունների համար, առողջապահությունից բացի,մինչդեռ ուսումնասիրությունները կատարվել են միայն հանգստի բաղադրիչի մասով:Ինչ վերաբերում է զբոսաշրջային օպերատորների լիցենզավորմանը, նախարարը նշեց, որ էկոնոմիկայի համակարգում չկա լիցենզավորում, կա հաշվառում, և կա հանգստյան տների որակավորման համակարգ:
«Այն, որ տուրօպերատորների հաշվառումը կրել է ձևական բնույթ, դա պետք է վերագրել ոչ թե նրան, որ հաշվառման ընթացակարգերը չեն պահպանվել, այլ այն որ համապատասխան վերահսկողական համակարգը ուժեղ չէ, որ կարողանան լիարժեք վերահսկողություն իրականացնել»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ էկոնոմիկայի նախարարությունը այդ մասով ակտիվորեն աշխատել է ՎՊ հետ, որ հնարավորինս բացառվեն անարդյունավետ պրոցեսները:
Ըստ նախարարի, խոսք չպետք է գնա քրեական հանցակազմի մասին, «ապօրինի կանխիկացում» տերմինն էլ տեղին չէ, որովհետև արգելված չէ գումարի կանխիկացումը, թեև կան սահմանափակումներ:Արծվիկ Մինասյանի համոզմամբ պետք է խոսվի հասցեականության և արդյունավետության բարձրացման մասին:
Հովիկ Աբրահամյանը փորձեց հստակեցնել սոցփաթեթում հանգստի բաղադրիչի հետ կապված խնդիրները:
Նրա խոսքով`սոցփաթեթը 2016թ-ի համար գործում է այնպես, ինչպես նախատեսված է պետբյուջեով, 2017-2019թթ միջնաժամկետ ծախսերի ծրագրի քննարկումներում այն կասեցվել է, և երբ նախարարությունները սոցփաթեթների մասով նոր գործիքակազմ ներկայացնեն, որը կբացառի խախտումները, ապա 2017թ բյուջեի նախագծում նորից կներառվի սոցփաթեթի հանգստի բաղադրիչը: Հովիկ Աբրահամյանը հավելեց, թե` ինչ վերաբերում է գումարի ապօրինի կամ ոչ ապօրինի կանխիկացմանը, ապա ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը նկատի է ունեցել այն ապօրինի պայմանավորվածությունները, որոնք եղել են քաղաքացիների ու հանգստյան տների միջև: Իշխան Զաքարյանը նույնպես արձագանքեց ասելով, որ ապօրինի կանխիկացում ասելով նկատի է ունեցել այն, որ տուրօպերատորները պետբյուջեից ստացել են գումար, որը մինչև վերջ տեղ չի հասել, որովհետև տուրօպերատորները գումարը կանխիկացրել են ու ծախսել այլ նպատակներով: