|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Անկարան պատրաստ է փոխհատուցում վճարել Մոսկվային Սու-24 ռմբակոծիչի խոցման համար։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը. հայտնում է РИА Новости-ն:
«Նամակի բովանդակությունը հասկանալի է: Մենք հայտնել ենք մեր ափսոսանքը և անհրաժեշտության դեպքում փոխհատուցում կվճարենք խոցված ինքնաթիռի համար: Երկու երկրներն էլ ցանկանում են հարաբերությունների կարգավորում: Կարծում եմ՝ գործերը կարգավորվում են»,- TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է թուրք վարչապետը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ հայտնել էր, որ Թուրքիայի նախագահը նամակ է հղել Պուտինին և ներողություն խնդրել խոցված ինքնաթիռի համար, ցավակցության խոսքեր հայտնել օդաչուի մահվան կապակցությամբ և հայտարարել, որ Թուրքիան չէր ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ` Մոսկվան Անկարայի համար ռազմավարական գործընկեր է:
Ռուսական կողմը, սակայն, ներողությունից բացի, ակնկալում էր նաև հասցված վնասի փոխհատուցում: