|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Արդեն մի քանի օր թուրքական մամուլում տեղ գտած լուրերը ի ցույց են դնում փաստը, որ Թուրքիան շատ է նեղսրտել Հռոմի պապի՝ Հայաստան այցից, հատկապես՝ «ցեղասպանություն» եզրույթի վերստին կիրառումից:
Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին անդրադարձել ՀՀ նախագահի նստավայրում Հռոմի Ֆրանցիսկոս պապի ելույթին, որի ընթացքում նա 1915թ. իրադարձությունները բնութագրելու համար օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը:
Ըստ BBC-ի թուրքական ծառայության՝ մեկնաբանելով Ֆրանցիսկոս պապի խոսքերը՝ Ջանիքլին դրանք որակել է որպես «մեծ անհաջողություն»:
«Ինչպես Անգլիայի` Եվրամիությունից դուրս գալու մասին մեկնաբանության, այնպես էլ այս դեպքում` Պապի «պապական գործողություններում», ցավոք, նկատվում են խաչակրաց մտածողության բոլոր հետքերն ու արտացոլումը: Դա օբյեկտիվ հայտարարություն չէ, իրականության հետ որևէ համապատասխանություն չունի: Դա բոլորը գիտեն, բոլորս գիտենք, դա նույնիսկ հայերը գիտեն, ամբողջ աշխարհը գիտի»,- հոլովել է Թուրքիայի փոխվարչապետը:
Նա նաև փորձել է Հռոմի պապի հայտարարությունների և Թուրքիայի՝ ԵՄ չընդունվելու հարցում ընդհանուր հիմքեր գտնել: