|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը արձագանքել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե ռուս-թուրքական հարաբերությունները մոտ ապագայում չեն կարգավորվի:
Ըստ Hurriyet-ի` Թուրքիայի փոխվարչապետը նշել է, որ Թուրքիան Ռուսաստանի դեմ թշնամաբար տրամադրված չէ: Նրա խոսքով` ռուս-թուրքական հարաբերությունները պատմական արմատներ ունեն:
«Թուրքիան և Ռուսաստանը տնտեսական, առևտրային, քաղաքական հարթակներում մոտ հարևաններ են և ունեն բարեկամական հարաբերություններ: Ասել ենք, որ մեկ անցանկալի իրադարձության պատճառով ո'չ Թուրքիան Ռուսաստանից, ո'չ էլ Ռուսաստանը Թուրքիայից չի հրաժարվի»,- ասել է Քուրթուլմուշը` այնուամենայնիվ, Լավրովի վերոնշյալ հայտարարությունը «անհաջող» որակելով: