Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Իժեվսկում ոստիկանությունը բերման է ենթարկել մի տղամարդու, ում բնակարանում նախօրեին տեղի է ունեցել գազի պայթյուն, ինչի հետևանքով էլ շենքը մասնակի փլուզվել է:Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Ոստիկանությունը բերման է ենթարկել Ալեքսանդր Կոպիտովին, ով իր մոր հետ միասին բնակվել է այն բնակարանում, ուր, ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել գազի պայթյունը և հանդիսացել փլուզման կենտրոնը»,- հաղորդել է Ռուսաստանի քննչական կոմիտեն: Տղամարդուն բերման ենթարկելուց հետո նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ` առավել վտանագավոր միջոցներով մի քանու մարդու սպանության մեղադրանքով:
Քննիչները կարծում են, որ կասկածյալի գործողությունների շարժառիթը եղել է անձնական հակակրանքը: Հաղորդագրության մեջ, սակայն, չի հստակեցվում, թե Կոպիտովը ում է ցանկացել սպանել:
Հիշեցնենք, որ 9 հարկանի բնակելի շենքը փլուզվել է նոյեմբերի 9-ին, զոհվել է 6 մարդ, որոնց թվում` երկու երեխա: