|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Քիչ առաջ ակտիվիստ Միքայել Նազարյանը խաղալիք զենքով «գրոհեց» Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի վրա, սակայն դատական կարգադրիչների «բացատրական աշխատանքների» շնորհիվ «հանցագործությունն» ավարտին չհասցվեց: Կարգադրիչները քաղաքացուն բացատրեցին, որ դա արգելված իր է: Ի պատասխան, ակտիվիստը նշեց, որ դա 80-ականների արտադրության զենք է, բայց` խաղալիք:
Նազարյանը նման ակցիայով ուշադրություն հրավիրեց ստվարաթղթե տանկով ԱԱԾ շենքի պատին հարվածելու համար ամբաստանյալի աթոռին հայտնված Արտակ Գևորգյանի վերաբերյալ` հիշյալ դատարանում քննվող գործին:
«80-ականների արտադրության ռուսական РГД 5 է, պատրաստված է Շանթ Հարությունյանի ակցիայի ժամանակ օգտագործված մահակներից, ավելի շուտ` լապատկի պոչից: Այս ակցիան անում եմ, որ մարդիկ հասկանան, որ խաղալիքի համար մարդկանց չեն դատում»,- ասաց նա:
Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում