կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-11 12:40
Տարածաշրջան

Թուրքիան երբեք չի ընդունելու Հայոց ցեղասպանությունը. երկրի վարչապետ

Թուրքիան երբեք չի ընդունելու Հայոց ցեղասպանությունը. երկրի վարչապետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հերթական անգամ անդրադարձել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ընդունմանը:

Ըստ Haberyanki-ի՝ Յըլըդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայի պատմության մեջ չկա մի դեպք, որից իրենք ամաչեն, և նման բանաձև ընդունող երկրներին խորհուրդ է տվել սեփական պատմությանը և իրականացրած կոտորածներին նայել։ Նա Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումն անուղղակիորեն կապել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության գործունեության հետ։

«Ինչպիսի զուգադիպություն՝ երբ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում է օտարերկրյա դեսպանների հետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ազատվելու համար, Թուրքիայի հիմնական դաշնակից Գերմանիայում խորհրդարանն ընդունում է հայկական ազգայնամոլական լոբբիի բանաձևը»,- ասել է Յըլդըդըմը:

Նրա խոսքով՝ «ընդունված որոշումը սխալ է, թուրք ժողովրդի անցյալը հայտնի է՝  իրենց ամաչեցնող ոչ մի դեպք չի եղել»։

Յըլըդըրըմը հայտարարել է նաև, որ Թուրքիան երբեք չի ընդունի Հայոց ցեղասպանությունը, որի շուրջ անգամ պատմաբանները չեն կարողանում համաձայնության գալ։

«Այս ժողովուրդը ոչ մեկից հրաման չի ստացել, ոչ մեկի դիմաց չի խոնարհվել: Մենք կիրականացնենք այն, ինչը մեր ժողովուրդն է ցանկանում»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը: