Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Տրանսպորտի և կապի նախարարությունը նույնպես անցել է օպիմալացման: Լրագրողների հետ զրույցում փոխնախարար Արթուր Առաքելյանը, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է կրճատվեն փոխնախարարներ` այնպես, ինչպես եղավ գյուղնախարարության պարագայում, նշեց. «Դեռ փոխնախարարների մասով կրճատման որոշում չունենք, մենք նախապատրաստում ենք առաջարկություն ոչ միայն փոխնախարարների, այլև ամբողջ անձնակազմի, նաև մեր ոլորտային ընկերությունների և կազմակերպությունների վերաբերյալ, այնտեղ շատ ու շատ աշխատողներ կան, և այդ օպտիմալացումը չի կարող շատ արագ տեղի ունենալ»:
Նրա խոսքով` նախարարությունը, նախքան վարչապետի կողմից հայտարարված օպտիմալացման պրոցեսը, արդեն իսկ անցել էր օպտիմլացման, օրինակ` թվայնացման պրոցեսը երբ ավարտվեց, առաջացավ մի իրավիճակ, երբ այլևս անհրաժեշտ չէին այդ թվաքանակով աշխատակիցներ և տեխնիկական միջոցներ, որոնք, փոխնախարարի խոսքով, կրճատվել են:
Արթուր Առաքելյանի խոսքով` փոխնախարարների կրճատման հարցը որոշում են իշխանությունները: «Մենք ունենք երեք փոխնախարար, եթե համեմատեք մյուս նարարությունների հետ, ապա տրանսպորտի նախարարությունում փոխնախարարների թիվը քիչ է»,- ասաց նա: