կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-05 11:00
Հասարակություն

Կարկուտի հասցրած վնասները. ԱԻՆ-ը ամփոփում է տվյալները

Կարկուտի հասցրած վնասները. ԱԻՆ-ը ամփոփում է տվյալները

Հունիսի 4-ին, ժամը 20:40-ին  տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում ժամը 18.20-ից մինչև 18.27-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են պտղատու ծառեր:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը: 

Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հանձնաժողով: Նշված համայնքը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի պաշտպանվում:

***

Հունիսի 4-ին, ժամը 19.41-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի Նավասարդյան փողոցի թիվ 7 տան այգու բերքն ուժեղ կարկուտից վնասվել է. անհրաժշետ է օգնություն:

Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը:

Մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետից տեղեկատվություն է ստացվել,  որ ժամը 19.10-ից մինչև 19.16-ը ուժեղ կարկուտ է տեղացել մարզի 14 համայնքներում (Արգինա, Բագարան, Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ, Ծաղկալանջ, Արագած, Աղավնատուն, Ամբերդ, Լեռնամերձ, Շահումյան, Դաշտ, Այգեշատ և Դողս):

Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հանձնաժողով:

Նշված համայնքները ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չեն պաշտպանվում:

***

Հունիսի 4-ին, ժամը 18.52-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում ժամը 18.20-ից մինչև 18.27-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են պտղատու ծառեր:

Դեպքի մասին տեղեկացվել են Ողջաբերդի գյուղապետը, ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը և մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը: 

Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հանձնաժողով: Նշված համայնքները ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի պաշտպանվում:

 

***

Հունիսի 4-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 56 տան բակում գտնվող լոլիկի թփերը ուժեղ կարկուտից վնասվել են. անհրաժշետ է օգնություն:

Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը:

Նշված տարածքը ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում:

***

Հունիսի 4-ին, ժամը 18.20-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 18015-ից մինչև 18.30-ը ուժեղ կարկուտ է տեղացել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում և մարզի 8 համայնքներում (Սարուխան, Գանձակ, Կարմիր, Ծաղկաշեն, Նորատուս, Արդանիշ, Ջիլ և Շորժա), իսկ ժամը 21.20-ից մինչև 21.25-ը՝ Կուտական, Կախակն և Գեղամասար համայնքներում:

Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը:

Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հանձնաժողով:


Նշված համայնքը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի պաշտպանվում:

***

Հունիսի 4-ին, ժամը 18.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 18.00-ից մինչև 18.08-ը Վայոց ձորի մարզի Խաչիկ և Դնիշիկ գյուղերում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են բերքատու ծառեր և ցանքատարածություններ:

Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը:

Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հանձնաժողով:

Նշված համայնքը ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի պաշտպանվում:


***

Հունիսի 4-ին, ժամը 17.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թևոսյան փողոցի թիվ 91/3 հասցեում ուժեղ կարկուտ է տեղում, որը վնասում է բերքատու ծառերը:

Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը:

Նշված տարածքը ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում:

***

Հունիսի 4-ին, ժամը 17.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.42-ից մինչև 17.51-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի ցանքատարածքները:

Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը:

Նախնական տվյալներով գյուղում կարկուտից մասամբ վնասվել են ծիրանի (9 հա), խնձորի (7.5 հա), խաղողի (100 հա) այգիներ և ցորենի ցանքատարածքներ (23 հա):

Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հատուկ հանձնաժողով:

Նշված տարածքը ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում:

*** 

Հունիսի 4-ին, ժամը 17.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արայի 2 թաղամասում ժամը 17.40-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է խնձորի այգի (մոտ 1 հա):

Դեպքի մասին տեղեկացվել են Աշտարակի քաղաքապետի տեղակալը, քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերը:

Աշտարակի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետից տեղեկատվություն է ստացվել, որ Ս. Ն.-ին պատկանող ջերմոցում վնասվել է հատիկավոր մշակաբույս (լոբի)՝ մոտ 100 քմ:

Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հատուկ հանձնաժողով:

Նշված տարածքը ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում: