Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Star TV-ով հեռարձակվող «Թուրքիայի ձայն»-ին մասնակցած պոլսահայ Ջորջ Շեքերը, միլիոնավոր մարդկանց առաջ «ես հայ եմ» ասելով, գրավեց բոլորի ուշադրությունը. գրում է agos.com-ի լրագրող Նայաթ Քարաքոսեն:
«Թուրքիայի ձայն»-ը բոլորի կողմից մինչ օրս ամենաշատ դիտվող հաղորդումներից մեկն է: Հայտնի երգիչ-երգչուհիներից կազմված ժյուրիի շնորհիվ ցուցանիշները միշտ բարձր են:
Առաջին անգամ «Թուրքիայի ձայն» հաղորդաշարին հայ մասնակցեց (իհարկե, հնարավոր է` էլի մասնակցել են, բայց հայ լինելը թաքցրել են): Ջորջ Շեքեր անունը հեռուստացույցով լսածներից շատերը «արդյո՞ք» են ասել: Այդ «արդյո՞ք»-ը երգից հետո «միանշանակ»-ի վերածվեց:
Մասնակցի անունը ժյուրիի անդամների հետաքրքրությունը շարժեց: Կարող է` շատ վճռական հնչի, բայց չկա այնպիսի հայ, որ, տեսնելով հայ մասնակցի էկրանին, չոգևորվի: Հատկապես` 50-60 տարեկան հայերը, որոնք ամեն տեղ իրենց զավակներին զգուշացնում են` «աման, ամեն տեղ մի զգացրու հայ լինելդ», «հանրության մեջ հայերեն մի խոսիր»: Նրանց համար այս դեպքը ոգևորության մի այլ աղբյուր է:
Ջորջ Շեքերը տարակարծությունների տեղիք տված` «ես հայ եմ» ասելով, ինչպես նաև Թուրքիայի Սահմանադրությամբ առաջարկված բառի` Turkiyeli, այսինքն` թուրքահպատակ բառը օգտագործելով, երկու ռիսկ կրող բառեր արտաբերեց:
Նշեցինք, որ համացանցում պոլսահայը բոլորի ուշադրության կենտրոնում էր, սակայն Twitter-յան էջում շատ ուշագրավ էր մեկնաբանությունների շարքը` «երգը ինչո՞ւ հայերեն չէր», «եթե հայրդ ու մայրդ թուրք են, դու ո՞նց ես հայ»:
Ջորջն ասաց` հայրս, մայրս թուրքահպատակ են, չասաց` թուրք են: Թուրքիայի ժողովուրդը թուրքահպատակ լինելու իմաստը չի հասկանում: Չի կարելի այսքան սխալ հասկացություններ թույլ տալ: Կարծում եմ` պետք է հատ-հատ բացատրվի այդ բառերի տարբերությունը:
Եկող շաբաթների ընթացքում` Ջորջ Շեքերի ելույթի ժամանակ, պարզ է` բազում քննադատություններ և տարակարծություններ լինեն: Հաղորդաշարում, եթե կարելի է, թող հայերեն երգ երգի, եթե հնարավոր է, «Սարի գելին» (Սարի աղջիկ) երգից բացի, օրինակ` դուդուկով`«Դլե յաման» կամ «Սարերի հովին մեռնեմ»: Գուցե այդ ժամանակ Էդիում կվերածնվեն բոլոր զգացումները: Պարտադիր չէ առաջնություն շահի, բայց որ «Թուրքիայի ձայն»-ը Ջորջ Շեքերը լինի... Ի~նչ լավ»:
Ջորջ Շեքերի երեկվա ելույթը`