Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԵԽԽՎ լիագումար նիստին իրենց մասնակցությունն ամփոփեցին հայկական պատվիրակության անդամներ` պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Մհեր Շահգելդյանը:
Նրանք նշեցին, որ ընդունվել է հայտարարություն՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի թեմայով, որը ստորագրել են 40-ից ավելի պատվիրակներ՝ բացառությամբ թուրք պատվիրակների:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հայտարարությունը վերնագրված էր «1915թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակում»: Հայտարարությամբ կոչ էր արվում պատվիրակներին` վերաբերմունք արտահայտել ցեղասպանությունների վերաբերյալ և դատապարտել դրանք, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանությունը:
Արփինե Հովհաննսյանը խոսեց նաև այն մասին, որ անմոռուկների կրծքանշաններ են նվիրել բոլոր պատվիրակներին, այդ թվում` թուրք: Բացատրվել է այդ անմոռուկների նշանակությունը: Ոչ պաշտոնական զրույցներում թուրք պատիրակները շնորհակալություն են հայտնել անմոռուկների համար: Շատ պատվիրակներ նաև կրել են դրանք:
Հայկական պատվիրակության անդամները պատմեցին նաև, որ Ստրասբուրգի Մայր տաճարում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն է տեղի ունեցել, որը կազմակերպված է եղել շատ բարձր մակարդակով:
«Ստրասբուրգի Մայր տաճարի այդ արարողությանը եղել է մեծ, ես կասեի՝ աննախադեպ մասնակցություն: Այդ հսկա տաճարում ազատ տեղ չկար, այդտեղ հնչեցին «Դլե-Յաման», «Կռունկ». շատ տպավորիչ ու ազդեցիկ էր: Նախադեպ չէր եղել, որ Ստրասբուրգի Մայր տաճարում նման միջոցառում անցկացվեր»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: