կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-01 12:30
Իրավական

Սավանները իրար կապելու միջոցով հոգեբուժարանի պատուհանից փախել են

Սավանները իրար կապելու միջոցով հոգեբուժարանի պատուհանից փախել են

Մայիսի 31-ին` ժամը 04.30-ին, Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսերից ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 4-ի սահմաններում հոգեբուժարանում հարկադիր բուժում ստացող, 1994 թ. ծնված Գարեգին Պ.-ն /Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 19.01.2016թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մաս, 34-177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նշանակվել է հարկադիր բուժում/, 1997 թ. ծնված Հովհաննես Ա.-ն /Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 12.02.2016թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նշանակվել է հարկադիր բուժում/ և 1992 թ. ծնված Մովսես Է.-ն /Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 19.01.2016թ. դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նշանակվել է հարկադիր բուժում/ 3-րդ հարկի հիվանդասենյակի պատուհանից սավանները իրար կապելու միջոցով հոգեբուժարանից դիմել են փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի 32 շենքի մոտից բերման է ենթարկվել Գարեգին Պ.-ն, Բազում գյուղի 5-րդ փողոցի թիվ 47 հասցեից բերման է ենթարկվել Մովսես Է.-ն, իսկ Հովհաննես Ա.-ն բերման է ենթարկվել Երևան քաղաքի Կասկադ համալիրի մոտից: