Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի դատավճռով միջազգային դուքենդոյի եւ ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանն արդարացվեց:
Yerkir.am-ի հետ զրույցում Վարդանյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը հայտնեց, որ մեղադրող դատախազ Արմեն Փանոսյանը բավարար ապացույցներ չի ունեցել և հրաժարվել է մեղադրանքից:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա փետրվարի 4-ի ուշ երեկոյան ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցի հարեւանությամբ գործող` Հայաստանի դուքենդոյի ֆեդերացիայի տարածքում, հայտնաբերել էին մեծ քանակի զենք-զինամթերք՝ նռնակներ, լուսային ազդանշանային հրթիռներ, փամփուշտներ եւ այլն: Խուզարկությունը կատարվել էր Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի շրջանակներում: Սպանության գործով մեղադրվում է Իսրայել Սարգսյանը, ով առավել հայտնի է Իսո մականվամբ: Նա ներկայացվել է որպես «Դուքենդո» ֆեդերացիայի փոխնախագահ:
Գոռ Վարդանյանն իրեն մեղավոր չէր ճանաչում առաջադրված մեղադրանքում՝ նշելով, որ այդ զինամթերքն օգտագործել է ֆիլմ նկարահանելու համար: Խոսքը «Ճակատագիր» ֆիլմի մասին է, որը նվիրված է Ղարաբաղյան հերոսամարտի 20-ամյակին: