Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«2020 թվականը ոչ միայն տնտեսական ցուցանիշների համար է վատ եղել, այլ նաև իրավապահ համակարգի համար է ոչ բեղմնավոր տարի եղել: Գլխավոր դատախազությունը, օրինակ, երեկ ամփոփել է նախորդ տարի տեղի ունեցած տնտեսական հանցագործությունների վիճակագրությունը: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանց թիվը նվազել է:
Մասնավորապես, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 844 քրեական գործ, ինչը մոտ 10 տոկոսով նվազ է՝ 2019-ի համեմատ (931): 2020-ին վարույթում քննվել է նշված բնույթի 1045 քրեական գործ, որն էլ, 2019-ի համեմատ, նվազ է 155-ով: Հաշվետվությունից տեղեկանում ենք, որ այդ գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 20 մլրդ դրամ, որից վերականգնվել է շուրջ 2,5 մլրդ դրամը, ինչպես նաև 13,5 մլրդ դրամի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների գույքի և դրամական միջոցների վրա: Բյուջեն թալանած մկները, կարելի է ասել, անպատիժ են մնում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: