|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր ևս գառնեցիները փակել են Երևան-Գառնի ավտոճանապարհը` պահանջելով դուրս բերել շինարարական տեխնիկան Ազատի կիրճից և չեղարկել Քաղցրաշենի ծրագիրը: Այս պահին Գառնիում են նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը , Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Քիչ առաջ վարչապետը հայտարարեց, որ Քաղցրաշենի ծրագրի իրականացումը կդադարեցվի, տեխնիկան կհանվի Ազատի կիճից, իսկ Գեղարդալճի ծրագիրը դեռ պետք է քննարկել: Նշենք, որ մինչեւ այդ վարչապետը նշել էր, որ ծրագիրը ստորագրվել է 2013 թվականին եւ իր անվան հետ կապելը հեքիաթ է: