|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Գերմանիան իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի մեջլիսում մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունւց զրկելու` սահմանադրական փոփոխությունների առաջարկի ընդունման վերաբերյալ: Ըստ Cumhuriyet-ի` այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Սայբերթը: «Թուրքիայի քաղաքական դաշտում աճող բևեռացումը մեզ մտահոգում է»,- ասել է նա:
Սայբերթը տեղեկացրել է, որ նշյալ հարցը մայիսի 22-ին քննարկվելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև:
Նշենք, որ նրանք մասնակցելու են մայիսի 23-24-ը Ստամբուլում կայանալիք ՄԱԿ-ի` մարդու իրավունքների գագաթաժողովին: