Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է ՎՊ 2015թ. տարեկան գործունեությունը: Զեկուցում է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը:
ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը հարցրեց, թե որակական ու քանակական ի՞նչ չափանիշներ կարող է ներկայացնել ՎՊ նախագահը` անցյալ տարիների համեմատ, հիշեցնելով որ մի քանի տարի առաջ ՎՊ-ն ավելի լուրջ բացահայտումներ է ներկայացրել Ազգային ժողովին:
«Վարչապետի հայտարարության ու հանձնարարականների մեջ լուրջ տեղ էր հատկացվել հակակոռուպցիոն գործողություններին, իսկ ԱԺ-ն էլ այլ գործիք չունի, քան ՎՊ տվյալների վրա հենվելը: Կարո՞ղ եք ներկայացնել խախտումների ռիսկայնության գնահատականը, տեսակարար կշիռը, համեմատությունը, որակական ու քանակական գնահատականը` համեմատած այն ժամանակվա ավելի լուրջ բացահայտումների հետ»,- հարցրեց պատգամավորը:
Իշխան Զաքարյանը պատասխանեց, որ կան ծրագրեր, որտեղ ռիսկայնություն չկա, և դրանց չեն էլ անդրադառնում, կան ծրագրեր, որոնց մասով ռիսկայնությունը վերացել է, այնպիսի կոպիտ խախտումներ, օրինակ, ինչպիսիք են շինարարության ոլորտում սահմանային հավելագրումները, արդեն չկան:
ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը հարցրեց Կոտայքի ու Արագածոտնի մարզպետարաններում խախտումների մասին` արդյոք՞ գումարները ամբողջությամբ հետ են վերադարձվել:
Իշխան Զաքարյանը պատասխանեց, որ քրեական գործ է հարուցվել, և գումարն էլ հետ է վերադարձվել, սակայն հետաքրքրական է մի հանգամանք, որ երբ ՎՊ-ն շարունակել է ստուգումներն այլ մարզերում, ապա նկատել են, որ խախտումները անհամեմատ փոքր են եղել միայն այն պատճառով, որ Կոտայքի ու Արագածոտնի մարզերում քրեական գործ հարուցելուց ու պատժամիջոցներ կիրառելուց հետո այլ մարզպետարանները հասցրել են մինչև ստուգումները շտկել եղած խախտումները:
Հիշեցնենք, որ ՎՊ-ն մեծ խախտումներ է հայտնաբերել 2015թ.-ին Արագածոտնի ու Կոտայքի մարզպետարանների սոցիալական բաժիններում, հարուցվել էին քրեական գործեր, աշխատանքից հեռացվել մի քանի պատասխանատուներ, իսկ գումարը ամբողջությամբ ետ է գանձվել: