կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-17 14:23
Տարածաշրջան

Եղած-չեղածը` վիզա եք տալիս, ասես` մեզ անդամ եք դարձնում. Չավուշօղլուն` ԵՄ-ին

Եղած-չեղածը` վիզա եք տալիս, ասես` մեզ անդամ եք դարձնում. Չավուշօղլուն` ԵՄ-ին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի օրենքը փոխելու` ԵՄ-ի պահանջը ահաբեկչությանը աջակցություն է:

Ըստ Sputniknews-ի` Չավուշօղլուն կրկնել է, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի անցնելու համար անընդունելի են ԵՄ-ի որոշ պահանջներ։ Նշելով, որ Թուրքիան իբր պայքարում է ահաբեկչության դեմ` նա ասել է. «ԻՊ-ի, Քուրդիստանի բանվորական կուսակցության, ինչպես նաև ԴԱԵՇ-ի դեմ Թուրքիայի մղած պայքարի ընթացքում հակաահաբեկչական օրենքի փոփոխություն պահանջելը ահաբեկչությանն աջակցել է նշանակում»:

Չավուշօղլուի խոսքով` թուրքերի «ամենաբնական իրավունքն է» Շենգենյան վիզա ունենալը:

 «Ի՞նչ է, Թուրքիային ԵՄ անդամակցությո՞ւն եք տալիս: Առանց այն էլ խոչընդոտում եք դրան: Ընդամենը տալիս եք առանց Շենգենյան վիզայի ճանապարհորդության իրավունք: Դա մեր քաղաքացիների ամենաբնական իրավունքն է»,-ասել է նա:

Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով` ԵՄ-ն այդ իրավունքը տվել է այլ երկրների, սակայն ամեն կերպ հրաժարվում է նույնը Թուրքիայի դեպքում անել: «Ես անկեղծորեն ճշմարտությունն եմ բարձրաձայնում: Եղած-չեղածը` վիզա եք տալիս, ասես` ԵՄ անդամ եք դարձնում»,- ասել է Չավուշօղլուն:

Նշենք, որ Թուրքիայի հետ վիզաները չեղարկելու համար ԵՄ-ն 72 կետանոց պայման է ներկայացրել, որոնցից մեկը Թուրքիայում ահաբեկչության դեմ պայքարի օրենքի փոփոխությունն է։