Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագիծը ներկայացվել է 15 օր առաջ, երբ հայտնի չէր Աարգսյան-Ալիև հանդիպման մասին. այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով այն մասին, թե ինչքանո՞վ էր նպատակահարմար Արցախի ճանաչման մասին օրինագիծն այսօր քննարկել Ազգային ժողովում, երբ դեռ նախագահների հանդիպումը տեղի չի ունեցել:
Դիտարկմանը` Ձեզ առաջարկել են օրինագիծը հետո քննարկել, Բագրատյանը պատասխանեց, որ նման բան չի եղել: «Ո՞վ ասաց, նման առաջարկ չի եղել: Քննարկվում էր օրակարգ մտնելու-չմտնելու հարցը, կարող էր մտնել օրակարգ ու մնալ: Այս ամբողջը բլեֆ է, ինչ ասվում է, սուտ է ասվում: Սարգսյան-Ալիև հանդիպման մասին մի քանի օր առաջ է հայտնի դարձել, թող քննարկում անեին, ո՞վ ասաց»,- նշեց պատգամավորը:
Բագրատյանի խոսքով՝ իրենք ընդամենը ցանկանում էին, որ հարցը քննարկվի, սակայն մերժվել է:
«Չքննարկե՞նք. օրական 3 երեխա է մահանում: Մենք ասել ենք, որ սա Ադրբեջանին ձեռնտու սցենարն է. հաջորդ պատերազմը կլինի մի քանի ամիս հետո և ավելի վատ հետևանքներով»,- ասաց նա: