Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
50 ամիս հետո ասկյարների հետ նոր բախում կլինի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
«Վաղը սեպտեմբերի 2-ն է՝ մեծ տոն արցախցիների համար։ Անցյալ դարի 90-ականների սկզբներին անկախությունք կերտած սերնդի ջանքերի շնորհիվ Արցախն ազատագրվեց։ Սկսվեց միասնական հայոց ոստանի, ազգի ձևավորումը։ Գործընթացն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հեշտ չէր ընթանում։ Հանկարծ ասպարեզում հայտնվեց մարդկանց մի խումբ, որը գրեթե 30-ամյա վաղեմության ունեցող իրադարձությունների մեջ չտեսավ հիմնականը, համազգային խորհուրդը։ Երկրորդական խնդիրներն առաջին պլան մղվեցին, ուշադրությունը շեղվեց հիմնախնդրից։ Արդյունքում հակառակորդը մեզ պարտության մատնեց՝ գրավելով Արցախի մեծ մասը։
2020-ի նոյեմբերից գործի է դրվել Արցախի ժամանակացույցը։ Մնացել է 50 ամիս։ Սա հայության ոդիսականն է, մեր շագրենի կաշին։ 50 ամիս հետո ասկյարների հետ նոր բախում կլինի։ Այդ ժամանակ, իշխանության ղեկը ստանձնած գալիք նոր սերունդը, հուսով եմ, ի վիճակի կլինի մեզ համախմբելու և հաղթանակ կերտելու։ Արցախցի դու մենակ չես լինի։ Շնորհավոր տոնդ»,- գրել է Բագրատյանը։