|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Wikileaks- ի հրապարակած մի փաստաթղթում ասվում է, որ Սիրիայում Հըզբոլլահ-ը ռազմական օբյեկտներ ունի եւ Իսրայելի ու Հըզբոլլահի միջև հնարավոր պատերազմի դեպքում, այդ օբյեկտներից հարձակվելու է Իսրայելի վրա:
Փաստաթղթում ասվում է, որ Սիրիան Հըզբոլլահին հեռահար և ղեկավարվող հրթիռներ է տրամադրել եւ այս ավելացող աջակցությունը կարող է փոխել ռազմական հավասարակշռությունը, եւ հնարավոր պատերազմի դեպքում հետևանքներն ավելի ծանր կլինեն, քան 2006-ի պատերազմի ընթացքում:
Դամասկոսում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Չարլզ Հանթերը 2009-ի նոյեմբերին ԱՄՆ ուղարկած հեռագրում տեղեկացնում է, որ եթե անգամ Թել Ավիվում իսրայելցիների գլխին հրթիռներ տեղան, Իսրայելը ստիպված է լինելու դարձյալ խուսափել Սիրիայի հետ ռազմական գործողություններ ծավալելուց: