Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` կառավարության նիստից հետո, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ մենաշնորհների դեմ պայքարի մեխանիզմներին: Ըստ նախարարի` մենաշնորհի դեմ պայքարի մեխանիզմներից են օրենսդրության վերանայումը, ինչպես նաև շուկաները բաց պահելը, այդ դեպքում արագորեն կձևավորվի մրցակային միջավայր:
Լրագրողների դիտարկմանը, որ, օրինակ, շաքարի արտադրության շուկան փակ է, Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս պահի դրությամբ էկոնոմիկայի նախարարությունը չունի ուսումնասիրություններ այդ շուկայի վերաբերյալ:
«Երբ մենք կուսումնասիրենք շաքարի մուտքը և շուկան, այն ժամանակ հնարավոր կլինի հստակ գնահատականներ տալ, այս պահի դրությամբ առանձին շուկաների ուսումնասիրություն նախարարությունը չունի»,- ասաց նա` լրագրողներին առաջարկելով ուսումասիրել թե արդյո՞ք բոլոր հիպերմարկետներն ու սուպերմարկետները շաքարավազ ձեռք բերելիս նույն գնորդից են ձեռք բերում, թե՞ կարող են նաև ներկրել:
Նախարարի խոսքով` նոր Սահմանադրությամբ տրված կարգավորումները կարող են խորքային փոփոխություններ կատարել խնդրահարույց ոլորտներում` պահանջելով հակամենաշնորհային ակտիվ քաղաքականություն:
«Ես` որպես սահմանադրական փոփոխությունները պաշտպանած քաղաքական ուժի ներկայացուցիչ, իմ հիմնական զենքը համարում եմ սա»,- ասաց Արծվիկ Մինասյանը: