|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Գերմանական Bild թերթին տված հարցազրույցում Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն պատասխանել է հարցին, թե «արդյո՞ք Անգելա Մերկելը սխալվել է` փախստականների հարցով վստահելով Էրդողանի կառավարությանը»:
Ի պատասխան` ընդդիմադիր ղեկավարը նշել է` «ոչ, նա վարվել է դեմոկրատական սկզբունքներին համապատասխան և դիմել Սահմանադրությամբ ընտրված վարչապետ Դավութօղլուին»:
Ինչ վերաբերում է Էրդողանին վստահելու հարցին` Քըլըչդարօղլուն ասել է. «Ոչ: Նույն հարցը տամ ձեզ` դեմոկրատիան ոտնահարած, սեփական երկրի Սահմանադրությունը չճանաչող, մամուլի ազատությանը խոչընդոտող մեկին ինչպե՞ս կարելի է վստահել: Ավելին`ակնհայտ է, որ նորընտիր վարչապետը Էրդողանի խամաճիկն է լինելու»: