|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Այսօր Հաղթանակի զբոսայգում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ Հայաստանի դիվանագիտությունն այսօր իրականացնում է իր առջև դրված խնդիրը` ԼՂՀ-ի աստիճանաբար ճանաչման ուղղությամբ:
«Դա դիվանագիտական շատ նուրբ, հետևողական աշխատանք է ենթադրում, և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ է դրանով զբաղվում: Կարծում եմ` մենք ճիշտ ճանապարհին ենք»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարը նշեց, որ այսօր իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է, ու թեև կրակոցներ եղել են, սակայն, Պաշտպանության բանակի ղեկավարության տեղեկատվությամբ, հակառակորդի խախտումներին տրվել են արժանի հակահարվածներ:
Հարցին, թե արդյո՞ք շարունակվում է ադրբեջանական զորքերի կուտակումը Նախիջևանի սահմանին, նա պատասխանեց, որ պաշտպանության նախարարությունը հետևում է ամեն ինչին և արձանագրում յուրաքանչյուր փոքր փոփոխություն: Օհանյանի խոսքով` և' ՊԲ-ն, և' Հայաստանի զինված ուժերը համապատասխան պլանավորում են իրականացնում, որն ուղղված է երկրի անվտանգության պահպանմանը:
Վերջում նախարարն ասաց. «Հայ ժողովուրդը հոյակապ, հիանալի ժողովուրդ է, և մենք պետք է յուրաքանչյուրի հետ կարողանանք աշխատել` մեր երկիրն ավելի զարգացած դարձնելու համար»: