Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Սինոփսիս Արմենիայի» գիտա-արտադրական կենտրոնում կայացավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի «Հաղթողների ակումբի» անդամների և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
«Մենք լուրջ աշխատում ենք ռազմական արդյունաբերության զարգացման վրա, ՏՏ ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծումը զինված ուժեր, նոր լուծումներ, նոր ծրագրեր իրականցնելն անչափ կարևոր է խելացի պաշտպանություն իրականացնելու համար: Մենք պետք է սերտացնենք այդ կապը, միգուցե նաև այս հանդիպումը հիմք հանդիսանա, որ մենք միասին մտածենք, թե ինչպես կարող ենք փոքրածավալ սարքերով մեծ հաղթանակների հասնել», - նշեց Սեյրան Օհանյանը` դիմելով Հաղթողների ակումբի անդամներին և ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հոբելյանական մեդալներ հանձնվեցին մի շարք անհատների. Հովիկ Մուսայելյանը պարգևատրվեց ՀՀ Պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով, Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտի տնօրեն պրոֆ. Վազգեն Մելիքյանը` «Վազգեն Սարգսյան» մեդալով, իսկ ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը «ՀՀ Զինված ուժեր - 20 տարի» մեդալով: