Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-05-05 17:30
Տարածաշրջան

Դավութօղլուի մեկուսացման` Էրդողանի պլանը

Դավութօղլուի մեկուսացման` Էրդողանի պլանը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պաշտոնապես հայտարարել է, որ մայիսի 22-ին կայանալիք` «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարում չի առաջադրի իր թեկնածությունը: Թուրքական ԶԼՄ-ներում շրջանառվում են նաև այն տեղեկություններ, թե երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով հայտնի է մենիշխանության իր ձգտումով, կփոխարինի Դավութօղլուին:

Թուրքական Hurriyet կայքի «Ի՞նչ է այժմ անելու Դավութօղլուն» հրապարակման մեջ նշվել է, որ Դավութօղլուն դուրս չի գա իր կուսակցությունից և կշարունակի գործել` որպես պատգամավոր:

Ըստ CNNTurk-ի` չի բացառվում, որ Դավութօղլուն տեղափոխվի Պոլիս և այսուհետ կյանքը շարունակի այնտեղ. միայն աշխատանքային այցով նա կմեկնի մայրաքաղաք Անկարա:

«Այժմ փորձում են գտնել նաև հարցի պատասխանը, թե ո՞վ է ստանձնելու կուսակցության նախագահի պաշտոնը: Կուլիսներում շրջանառվում են մի քանի անուններ: Լրագրող Հանդե Ֆըրաթի տեղեկություններով` նրանցից մեկը երկրի նախագահն է` Էրդողանը»,- հայտնում է լրատվամիջոցը:

Հիշեցնենք, որ թուրքական մի շարք ԶԼՄ-ներ տեղեկացրել էին, որ Դավութօղլուին հնարավոր է փոխարինի նաև Էրդողանի փեսան` երկրի էկոնոմիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը: