|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայիս նախագահ, երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի նիստում հրաժեշտի ելույթով է հանդես եկել: Ըստ Hurriyet-ի` նրա ելույթը լսել է նաև որդին` Մեհմեդ Դավութօղլուն:
Ելույթի ընթացքում Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին: «Ես կցանկանամ, որ ճանապարհս շարունակելիս իմ ընկերները կողքիս լինեն: Հակառակ դեպքում` այդ մասին ինձ նախօրոք զգուշացնեն»,- ասել է նա:
Հրաժարվելով իր թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրելուց` Դավութօղլուն հայտնել է, որ ինքն ավելի ճիշտ է համարում, որ ԱԶԿ-ն նոր նախագահ ունենա:
Հիշեցնենք, որ ԱԶԿ-ն արտահերթ համագումար կանցկացնի և կուսակցության նոր նախագահ կընտրի մայիսի 22-ին: