Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը տեղեկացնում է, որ Արևմտյան Վիրջինիա նահանգը դարձել է ԱՄՆ 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ըստ Asbarez-ի` Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը 2016 թվականի ապրիլը հռչակել է նահանգում Ցեղասպանության իրազեկման և կանխարգելման ամիս։
Վկայակոչելով ավելի քան 1,5 միլիոն հայերի և մեկ միլիոն հույների ու ասորիների սպանությունը 1915-1923 թվականներին և այժմ Միջին Արևելքում քրիստոնյաների, եզդիների և այլ փոքրամասնությունների նկատմամբ շարունակվող ցեղասպանությունը՝ Թոմբլինը նշել է, որ «ճանաչելով և մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը և նախկինում ու ներկայում շարունակվող բոլոր ցեղասպանությունները՝ մենք օգնում ենք պահպանել պատմական հիշողությունը և երաշխավորել, որ նման դաժանություններն այլևս չկրկնվեն»։
Կայքը տեղեկացնում է, որ Հայ Դատի անդամներ Համբարձում Գասպարյանը, Նանսի ու Ամի Թոլիվերները մեծ դեր են ունեցել նահանգի կողմից Ցեղասպանության ճանաչման հարցում:
Հայ դատի հանձնախմբի արևելյան մասնաճյուղի նախագահ Ստեֆեն Մեսրոպյանը ողջունել է հայտարարությունը:
«Մենք ողջունում ենք Արևմտյան Վիրջինիային Հայոց ցեղասպանությունը հիշատակելու համար: Այդպիսով` այն դարձավ ԱՄՆ 44-րդ նահանգը: Սա ուժեղ ուղերձ է միջազգային համայնքին և Օբամայի վարչակազմին»,- ասել է Մեսրոպյանը: