Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը, որն իր կուսակից ընկերների հետ պատերազմի ողջ ընթացքում առաջնագծում էր, մարտական դիրքերում, այսօր արդեն վերադարձել է պարտված, բայց ոչ՝ իր թշնամուն: «ՈՒ ես հետ եմ գնալու, որ հաղթած հետ գամ»,- գրում է Գոռը:
«Արդեն մեկ օրից ավել է՝ պարտված հետ եմ վերադարձել առաջնագծից։ Որքան հեռանում էի ճակատից, այդքան ավելի հստակ էի գիտակցում, որ պարտվել եմ։ Բայց ես չեմ պարտվել թշնամուն։ Ես պարտվել եմ մեր հարմարվողականությանը։ Պարտվել ենք, քանի որ չենք հասկացել ազգային պետություն ունենալու անհրաժեշտությունը, պարտվել ենք, քանի որ դասեր չենք քաղել պատմությունից, դասեր չենք քաղել Ապրիլյան պատերազմից, աշխատանք չենք տարել ապազգային քաղաքականության դեմ, ազգային տեսակը չենք շատացրել մեր մեջ։ Վերջապես հարմարվել, ընդունել ենք, որ կարա մեր պես երկրում լինի իշխանություն, որ ծաղրում է ազգայինը, լինի ղեկավար, որ կյանքի ընթացքում ոչինչ չունի արած՝ բացի բողոքելուց ու սուտ խոսելուց։ Ու բոլորս ենք մեղաոր, հա, մեղավոր են բոլորը՝ հատկապես ազգային ուժերը։ Չէր կարելի թույլ տալ այս ամենը, թույլ տալ, որ Նիկոլի պես մարդը ու այս թիմը գար իշխանության, ու ժողովրդին մեղադրել պետք չի, մեղավոր են բոլոր ուժերը՝ կարող ու անկարող..
Բայց սա վերջը չի։ Ես պայքարելու եմ հանուն ուժեղ Հայաստանի, պայքարելու եմ, որ իմ զոհված ընկերների հոգիները հանգիստ ննջեն, պայքարելու եմ հանուն մեծ Հայաստանի, հանուն ազգային պետություն ունենալու, ու դրա առաջին բայց շա՜տ փոքր քայլը այս իշխանության գնալն է:
ՈՒ ես հետ եմ գնալու, որ հաղթած հետ գամ»,- գրում է Գոռ Սարգսյանը: