կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-23 17:54
Քաղաքական

Ձեզ հավաքեք մի քիչ, ամոթ է

Ձեզ հավաքեք մի քիչ, ամոթ է

Ավանում Տարոն Մարգարյանը «պոլնի պրախոդ» է տվել իր «չեբուրաշկաներին»: Միայն թե այստեղ այդ ինստիտուտը աշխատում է ոչ միայն Տարոն Մարգարյանի գովերգության ուղղությամբ, այլ ընդդիմադիրեների դեմ: Եթե մի քիչ անհասկանալի մնաց, բացատրեմ:

 

ՀՀԿ-ական կամ ՀՀԿ-ամետ կանանց առանձին խմբեր են դրանք, որոնք ստվերի պես հետևում են Ավան վարչական տարածքում բակային հանդիպումներ անցկացնող ընդդիմադիր գործիչներին և փորձում իրենց ճղճղոցներով լռեցնել կամ շեղել ելույթ ունեցողներին: Տղամարդ լինեին՝ արժանի հակահարված կստանային այդպիսի պահվածքի համար, բայց կին են, ու ոչինչ անել չես կարող, բացի լռելուց:

 

Աստված մի արասցե, եթե ընդդիմադիր մի փոքրիկ խումբ բակային հանդիպման իրազեկում է անցկացնում որևէ բակում, որտեղ Տարոն Մարգարյանի շտաբ կա: Շտաբում հերթապահող «Չեբուրաշկան» իսկույն դուրս է թռչում և սկսում է ճղճղալ ձեռքիդ բարձրախոսին հավասար: Ուշադրություն չես դարձնում, իրազեկումդ կրկնում ես երկրորդ անգամ: Դրանից «Չեբուրաշկան» ավելի է գազազում, ու երբ շուռ ես գալիս, որ գնաս կողքի բակը, հետևիցդ լսում ես նրա «բարեմաղթանքները»: Կին է, հո չե՞ս պատասխանի:

 

Ավան-Առինջում մի սիրուն բակ կա, բակում՝ ծաղկանոց, այդ ծաղկանոցում՝ ընտրական շտաբ, շտաբի վրա՝ Տարոնի նկար, իսկ ահա՝ ներսում՝ մի «Չեբուրաշկա»... Կարող եմ ցույց տալ այդ բակն ու այդ «չեբուրաշկային», եթե Տարոն Մարգարյանն անձամբ պահանջի: Իսկ նա այս հրապարակումից հետո պարզապես պարտավոր է պահանջել, որպեսզի ցույց տանք այդ բակն ու այդ  «Չեբուրաշկային»:

 

Առայժմ կասենք՝ շատ քֆուրչի կնիկ ա էդ «Չեբուրաշկան»: Ոնց եղավ՝ մտանք այդ բակը՝ մեր հանդիպման մասին տեղի մարդկության փշրանքներին իրազեկելու նպատակով: Ի՞նչ ասի մեզ այդ «Չեբուրաշկան», որ լավ լինի: Ներողություն, բայց «չեբուրաշկաներին», սովորաբար, չեն խմբագրում: Եվ ահա թե ինչ ասաց նա մեզ.  «Ս...ներդ քաշեք ստեղից, սա Տարոնի տարածքն ա»: Տղամարդ լիներ՝ մռութն արյունոտեիր, բայց կին է, ախր, էն էլ՝ Տարոնի նկարի տակ կանգնած:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ