|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որևէ խնդրի շուրջ քննարկումը պիտի նպաստի հանրության կողմից դրա ճիշտ ընկալմանը, այլ ոչ թե խճճմանը: Սուրեն Պապիկյանի դատվածության մասին տեղեկության տարածմանը վերաբերող քննարկումները պետք է պատասխանեն հետևյալ կոնկրետ հարցերին. արդյոք պաշտոնյայի դատվածության մասին տեղեկության տարածումը կարող է համարվել «միջամտություն անձնական կյանքին», արդյոք այդ տեղեկությունը կարող է գաղտնի համարվել և ձեռք բերվել միայն անօրինական ճանապարհով, արդյոք ԱԱԾ աշխատակցի կողմից այդ տեղեկության որոնումը քրեական, թե ծառայողական հանցանք է: Նշված հարցերի վերաբերյալ անհրաժե՛տ են իրավաբանների անկողմնակալ պարզաբանումները:
Հանրային կարծիք ուսումնասիրողներից հետքրքիր կլիներ հարցնել, ինչպիսի՞ ազդեցություն թողեց տեղեկության տարածումը Սուրեն Պապիկյանի համբավի վրա: Իմ կողմից կարծիք հայտնեմ տեղեկությունը տարածած լրատվամիջացի և հրապարակմանը հետևած պաշտոնական ատյանների արձագանքի մասին: Լրատվամիջոցը, թեև համարեց, որ տեղեկության տարածումը ունի հանրային նշանակություն (որի իրավունքը և հիմքերը ուներ), սակայն բավարար ջանքեր չգործադրեց թեմայի բոլոր՝ ընկալման համար կարևոր մանրամասները լսարանին ներկայանցելու համար:
Այնուամենայնիվ, լրատվամիջոցի գնահատականը տվյալ պարագայում կարող է տրվել բացառապես պրոֆեսիոնալ էթիկայի սկզբունքներին հետևելու տեսակետից: Ինչ վերաբերում է արձագանքին, ապա այն պիտի պարունակեր պատմության բոլոր մանրամանսերը և դրանք ամբողջությամբ նույն լրատվամիջոցում հրապարակելու պահանջ:
Վարկածները և հետաքննություն անցկացնելը (գոնե արձագանքի հրապարակային մասով) պետք է ամբողջությամբ թողնվեին համապատասխան մարմինների հայեցողությանը»։