|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ անհայտ կորած զինծառայող` 23-ամյա կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանի մասին դեռևս որևէ նորություն չկա:
Հիշեցնենք, որ ադրբեջանական Կարմիր խաչի ներկայացուցիչը Կարմիր խաչի ԼՂՀ ներկայացուցչին տեղեկացրել էր իրենց մոտ գտնվող մեկ դիակի մասին: Քոչարյանի խոսքով` այս պահին շարունակվում են բանակցությունները, որևէ նոր բան այս պահի դրությամբ չկա: Հիշեցնենք նաև, որ երեկ Քոչարյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ դեռևս հայտնի չէ, թե խոսքն իսկապե՞ս մեր զինծառայողի մասին է, թե՞ ոչ: Ըստ նրա` մարմինը փոխանցելուց հետո նոր պարզ կլինի: