|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Թուրքիայի Գիրեսուն նահանգի համանուն համալսարանի` ադրբեջանական ծագումով ռեկտոր Այգյուն Աթթարը թուրք իրավաբան Ալի Չելիքայայի հետ համատեղ դատական հայց է ներկայացրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ Ղարաբաղի մասին վերջին հայտարարությունների պատճառով:
Ըստ Sayfahaber-ի՝ Դեմիրթաշին մեղադրում են Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ և 304-րդ հոդվածները խախտելու՝ «ժողովրդի մեջ ատելություն և թշնամանք սերմանելու» և «պետության դեմ պատերազմ հրահրելու» մեջ:
Հայցի մեջ նաև նշվել է Դեմիրթաշի՝ ղարաբաղյան վերջին իրադարձությունների մասին հայտարարությունները, թե «Լեռնային Ղարաբաղն ինքնավար հանրապետություն է»:
Դեմիրթաշի դեմ դատական հայց ներկայացնլու դրդապատճառ են դարձել նաև Սիրիայում ռուսական կործանիչի խոցման և Քոբանիի դեպքերի վերաբերյալ մի շարք հայտարարություններ: