Նոր Զելանդիայի բնապահպանության վարչության և մի խումբ կամավորների շնորհիվ հաջողվել է փրկել երեկ Հարավային կղզու ափ նետված շուրջ 100 կետի կյանքը: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
Տեղի փրկարար ծառայության աշխատակիցները նշել են, որ երեկոյան կետերը կրկին փորձում էին ափ նետվել, սակայն, բարեբախտաբար, եղանակային պայմանների բարելավման և իրենց ներդրած ջանքերի շնորհիվ կետերին կրկին ծով են «ուղարկել»:
Ուրբաթ օրը 416 կետ է իրեն ափ նետել, որոնցից 300-ը, ցավոք, սատկել է: