|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ հաջորդ խորհրդարան են մտնելու ոչ թե օդիոզները, այլ նրանց զավակները, սանիկները, զարմիկները: Երեկ արդեն որոշ շրջանակներ լծվել էին Թոխմախի Մհերի որդու՝ Դավիթ Սեդրակյանի PR ակցիային:
Պարզվում է՝ այս ընտանիքը ‹‹Սեդրակյան›› բարեգործական հիմնադրամ ունի, որի գոյության մասին մինչ օրս ոչ ոք չի իմացել, սակայն այն կա եւ ղեկավարում է Դավիթ Սեդրակյանը։ Հիմա էլ իրենց հարազատ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների կրթօջախներում բարեգործական ծրագրեր է մտադիր իրականացնել:
Եվ չնայած մամուլը պարբերաբար գրում է, թե Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սեդրակյանին հայրիկը ցանկանում է տեսնել Երեւանի քաղաքապետի պաշտոնում, բայց առավել հավանական է, որ նա հոր փոխարեն գործուղվի ԱԺ: Լուրեր կան նաեւ, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին եւս կմտնի խորհրդարան»: